Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Հայաստանը հավատարիմ է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը. Արարատ Միրզոյանի ելույթը ՌԴ ԴԺ դաշնության խորհրդում

Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրողությունները և հիմնվելով միջազգային օրենքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես՝ ազգերի ինքնորոշման իրավունքի վրա:  Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի լիագումար նիստի ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության դերը՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր: Ստիպված եմ ցավով արձանագրել, որ չնայած մեր երկրների միջև առկա դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ռուսական կողմի հետևողական ջանքերին, մեր որոշ ռուս գործընկերներ տառացիորեն երեկ Բաքվում մասնակցել են ընդգծված հակահայկական ուղղվածություն ունեցող ակցիայի, որը հակասում է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ոգուն: Ավելին՝ արդարացի անհանգստություն է առաջացնում  այդ միջոցառմանը հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի որոշ անդամների մասնակցությունը», – ասել է Միրզոյանը:

Նա նաև հավելել է, որ հայ-ռուսական համագործակցության կարևորագույն  ուղղություններից  մեկն աշխարհում ընդհանրապես և Հարավային Կովկասի տարածաշրջանում մասնավորապես խաղաղության ապահովումն ու կայունության պահպանումն է: «Մենք դեմ ենք հանդես գալիս հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու փորձերին և ողջունում ենք նախաձեռնությունները, որոնք միտված են մեր մոլորակում խաղաղությանը և կայունությանը: ՀՀ ԱԺ նախագահն այս առումով կարևորել է Հայաստանի կողմից Սիրիա մասնագետների մարդասիրական խումբ ուղարկելու քայլը: Արարատ Միրզոյանը ռուսական կողմին շնորհակալություն է հայտնել վերջին տարիների ընթացքում Հայաստանի կողմից հումանիտար աջակցությունը Սիրիա հասցնելու հարցում ցուցաբերած աջակցության համար:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին՝  ընդգծելով, որ դրանք առանձնահատուկ բնույթ ունեն: «Մեր հարաբերությունների ամրապնդումը և այդ ճանապարհին հնարավոր խոչընդոտների հաղթահարումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Այս կոնցեպցիան իր արտացոլումն է գտել օրերս Հայաստանի Ազգային ժողովի կողմից հաստատված Հայաստանի կառավարության 5-ամյա ծրագրում, ինչը վերը ասվածի վառ ապացույցն է»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում