Նրանց համար, ովքեր որոշել են մանկուց ընտրել Ջեյմս Բոնդի ուղին, Aston Martin-ը ստեղծել է ճիշտ ավտոմեքենա, գրում է style.rbc.ru-ն:
Մինի Aston Martin-ը ստեղծել է Nicholas Mee & Co.-ի՝ Aston Martin Heritage-ի լոնդոնյան դիլերներից մեկը և ունի 60-ականների լեգենդար կաբրիոլետների տեսք:
Ապագա լրտեսների ավտոմեքենան հավաքված է ձեռքով, շասսին պատրաստված է պողպատից:
Մինի Aston Martin-ը նախատեսված է մինչև 10 տարեկան երեխաների համար: Մեքենան արժե 27 հազար դոլար:










































