ԱՄՆ-ն Վենեսուելայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարելու հարցում է հղել։ Այս մասին հաղորդում է EFE-ն։
Նշվում է, որ նիստը պետք է կայանա փետրվարի 26-ին, և Վաշինգտոնը պնդում է այն բաց ձևաչափով անցկացնել։
Ավելի վաղ Նյու Յորքում ամերիկյան պատվիրակությունը ՄԱԿ-ի ԱԽ անդամներին բանաձևի նախագիծ է ներկայացրել, որում աջակցություն է հայտնում Վենեսուելայի Ազգային վեհաժողովին՝ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի գլխավորությամբ։
Դեռ հատնի չէ, թե ով կներկայացնի ԱՄՆ-ն Անվտանգութան խորհրդի նիստում, քանի որ տվյալ պահին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ նշանակված չէ։








































