Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Մարդիկ, որ Հայաստանը կցում են խորտակվող նավին

Ռուսաստանում «Հասարակական կարծիք» կենտրոնի իրականացրած սոցհարցումների մասնակիցների 31 տոկոսը պատասխանել է, որ երկրում տնտեսական ճգնաժամ է, իսկ ևս 31 տոկոսն էլ պատասխանել է, որ երկիրը գնում է դեպի տնտեսական ճգնաժամ: Ռուսաստանում տնտեսության վիճակն իսկապես լավ չէ, ինչի մասին են վկայում ռուբլու կտրուկ անկումները: Կան տնտեսական ճգնաժամի այլ ցուցիչներ, որոնք վկայում են, որ այդ երկիրը գնում է ոչ բարգավաճման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, համաշխարհային տնտեսության մեջ տեղի են ունենում միտումներ, որոնք հուշում են Ռուսաստանի համար նոր մարտահրավերների մասին, մասնավորապես նավթի և գազի ոլորտում, որտեղ հեռանկարում Ռուսաստանը կարող է էապես կորցնել դիրքերը: Իսկ նավթն ու գազը այդ երկրի տնտեսության միակ շարժիչն են:

Այս ամենն ուղղակիորեն կապված է Հայաստանի հետ: Առավել քան մեծանում է այդ կապվածությունը Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշումից հետո: Այսինքն՝ Հայաստանը ըստ էության լծվում է տնտեսապես խորտակվող նավին, այն դեպքում, երբ պահանջվում էր լիովին հակառակ տրամաբանությամբ գործողություն: Տնտեսական վիճակը բարվոք չէ աշխարհում ընդհանրապես, սակայն, Միացյալ Նահանգներում ռեցեսիան հաղթահարվել է արդեն տևական ժամանակ, Եվրոպայում արդեն նկատվում են կայունացման թույլ, բայց շոշափելի միտումներ: Բացի դրանից՝ տվյալ տնտեսական տարածություններում, այսպես ասած, բազային վիճակը եղել է այնպիսին, որ ճգնաժամային միտումներն անհամեմատելի տանելի են Ռուսաստանում առկա վիճակի համեմատ: Ահա այս իրողության պայմաններում Հայաստանը կցվում է խորտակվող նավին:

Հայաստանի տնտեսության համար ահռելի դեր ունեն ռուսաստանյան տրանսֆերտները, որ ուղարկում են արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիները: Ռուսաստանի տնտեսական վիճակը, ռուբլու անկումը արդեն իսկ հարվածել են այդ մարդկանց: Սա արդեն իսկ մեծ կախվածություն է Ռուսաստանից: Բայց, դիվերսիֆիկացիայի փոխարեն, Հայաստանը մեծացնում է կախվածությունը մաքսային ընդհանուր տարածությամբ, ինչը առաջ է բերում նոր մարտահրավերներ: Այս ամենն անխուսափելիորեն անդրադառնալու են Հայաստանի տնտեսության վրա, որը, 2009 թվականի 14 տոկոս անկումից հետո արձանագրած աճերով հանդերձ, առ այսօր չի հասել նախաանկումային մակարդակին: Եվ ամենայն հավանականությամբ չի էլ հասնի, քանի որ ռուսական ճգնաժամամետ միտումներն ուղղակիորեն արտացոլվելու են նաև Հայաստանում: Այսինքն՝ եթե 2013 թվականին 7 տոկոս նախատեսված կամ ակնկալվող աճի փոխարեն եղել է ընդամենը երեքուկես տոկոս, ապա 2014 թվականին այդ ցուցանիշը կրկնելն իսկ կհամարվի լավագույն արդյունք: Եվ այս ամենով հանդերձ, Հայաստանում դեռևս կան մարդիկ, որոնք փորձում են հասարակությանը համոզել, որ Մաքսային միությունը տնտեսական օգուտներ է բերելու Հայաստանին: Ընդ որում՝ փորձում են դա անել առանց ամաչելու, առանց անհարմար զգալու: Մենք հասկանում ենք, որ սուտը հայաստանյան իշխանական բոմոնդի համար դարձել է սովորական առօրյա, բայց այդ բոմոնդն էլ պետք է որ հասկանա՝ ինչքան մեծանում է սուտը, այնքան շատ ավելի մեծ է լինելու պատասխանատվությունը այդ ստի համար, որովհետև այդ սուտն արդեն ոչ թե երկրի ճակատագրի հետ է խաղում,- արդեն խաղացել վերջացրել է,- այլ խաղում է արդեն ժամանակի նյարդերի հետ: Գուցե հասարակությունը ներում է շատ բաներ, բայց ժամանակը այդքան ներողամիտ չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում