ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարել է, որ 2016-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի և Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի միջև գաղտնի դավադրություն է եղել։
«Պայմանավորվածություն է եղել Հիլարի Քլինթոնի, Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի և ռուսների միջև»,-Քեմփ Դևիդի իր նստավայրում լրագրողներին հայտնել է նախագահը։
Նա նաև նշել է, որ ՌԴ-ի հետ իր թիմի կապերի թեման «այժմ մեռած է», քանի որ մեկ տարի անց ոչ մի ապացույց չի հայտնաբերվել։ Սակայն ԱՄՆ առաջնորդը չի մեկնաբանել արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսին ուղղված Սպիտակ տան իրավաբանների խնդրանքն այն մասին, որ նա մասնակցի Մոսկվայի՝ ԱՄՆ ընտրություններին հետաքննությանը։










































