Փետրվարի 24-ին` ժամը 14:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Տավուշի մարզի Տավուշ գյուղին հարակից ջրամբարը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ջրամբարից դուրս են բերել քաղաքացու (Ա. Գ., ծնված 1988 թ.) դին:










































