Ռեժիսոր և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գեորգի Դանելիան վերակենդանացման բաժանմունքում է: Այս մասին TASS-ին հաղորդեց կինը`Գալինա Յուրկովա-Դանելիան:
Ռեժիսորի կինը ավելացրեց, որ հոսպիտալացման պատճառը թոքաբորբն էր:
«Գեորգի Նիկոլաևիչը հիվանդանոցում է, նա թոքաբորբ ունի: Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում», – հաստատեց Յուրկովա-Դանելիան:

Նա հոսպիտալացման օրը չի նշել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գեորգի Դանելիան Մոսկվայի մի հիվանդանոց է տեղափոխվել:







































