Ճապոնիացի նախարարը հրապարակայնորեն ներողություն է խնդրել երեք րոպե ուշանալու համար: Այս մասին ասվում է TSN-ի տեսանյութում:
Յոշիտակա Սաքուրադան խորհրդարանի նիստին ժամանակին չի ներկայացել և ընդդիմությունը ի նշան բողոքի անտեսել է Ճապոնիայի բյուջետային հանձնաժողովի հինգ ժամանոց հանդիպումը, որտեղ նա ելույթ է ունեցել:
Պատգամավորները քննադատել են նախարարին և կոչ արել նրան հրաժարական տալ: Այժմ Յոշիտակա Սաքուրադան ղեկավարում է Օլիմպիական խաղերի գծով նախարարությունը:










































