Փետրվարի սկզբին Ուկրաինայի ուղղիչ շատ հաստատություններում ձույնե կերպարների մրցույթներ են անցկացվել: Bigpicture.ru-ն ներկայացնում է ուկրաինացի բանտարկյալների ստեղծագործություններից մի քանիսը.

Դնեպրոպետրովսկի մարզի ուղղիչ գաղութում փետրվարի 9-ին անցկացվել է ձյունե կերպարների մրցույթ:

Հաղթել են օլիմպիական արջի հեղինակները: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են հեքիաթային տուն և կարապներ ստեղծած բանտարկյալները:

Նույնանման մրցույթներ անցկացվել են Ուկրաինայի այլ ուղղիչ հաստատություններում ևս:

Ժիտոմիրի մարզում մրցույթը կոչվել է «Ձյունե երևակայությունները մեզ ազատ են դարձնում»:

Ամենավառը եղել են ղազախի, կարապի, պինգվինի քանդակները:

Դոնեցկի մարզի բանտարկյալների ստեղծած կերպարներից ամենահետաքրքիրները ստացվել են՝ վանքը, հրեշտակը, կատուն և ձին:

Կաչանովսկի ուղղիչ գաղութում, որտեղ բանտարկված է նաև նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, ևս անցկացվել է ձյունե քանդակների մրցույթ:


















































