Հայաստանում առողջապահության ոլորտի բյուջեի համար ավելացված 10 մլրդ դրամը բաշխվել է Հայաստանի բոլոր բուժհաստատությունների միջև՝ ըստ հատուկ չափանիշների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Ավելացված 10 մլրդ բյուջեն բաշխվել է Հայաստանի բոլոր բուժհաստատությունների միջև»,-նշեց Թորոսյանը:
Հարցին՝ արդյոք այն հավասարաչափ է բաշխվել՝ նախարարն ասաց՝ բաշխվել է ըստ ծրագրերի, հատուկ չափանիշներով:









































