Saturday, 04 07 2026
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ

Օսկանյանը վատ դրության մեջ է դնում Գագիկ Ծառուկյանին. Շարմազանով (տեսանյութ)

Այսօր կայացավ Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը, որն աչքի ընկավ բացառիկ կարճությամբ, այն տևեց գրեթե կես ժամ: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում քննարկվել են մի շարք ներկուսակցական և ներքաղաքական հարցեր:

Անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնությանը՝ նա ասաց, որ այդ չորս ուժերի «սիրավեպը» ոչ մի դրական արդյունք չի ունենալու: Նրա վստահեցմամբ՝ վարչապետին անվստահություն հայտնելու հարց գոյություն չունի ՀՀԿ օրակարգում և նման հարց չի քննարկվել նիստի ընթացքում: Հարցին, թե նիստում քննարկվե՞լ է արդյոք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցը, նա պատասխանեց, որ եթե ՀՅԴ տեսակետն իրենց համար ընկալելի է՝ որպես սոցիալիստական կուսակցության, ապա անհասկանալի է ԲՀԿ-ի դիրքորոշումը, որովհետև ԲՀԿ-ն, լինելով կոալիցիայի անդամ, տարիներ առաջ կողմ է քվեարկել այդ նախաձեռնությանը:

«Քննադատելու փոխարեն ճիշտ կլիներ տեր լինեին իրենց քվեարկությանը: Պատճառաբանում են, թե տնտեսության վիճակը վատացել է, սակայն 2009-2010 թթ. բյուջեն ավելի լավը չի եղել, փաստերով եմ խոսում, տնտեսական անկում ենք ունեցել այդ տարիներին, իսկ հիմա ոչ բավարար, բայց տնտեսական աճ ունենք,այսինքն՝ տնտեսական ճգնաժամի մեջ էինք, իսկ հիմա հետևանքները չեզոքացնելու գործընթացում ենք: Մարդիկ տեր չեն իրեն կարծիքին և երեք տարին մեկ փոխում են իրենց կարծիքը»,- քննադատական երանգներով ասաց Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի նախօրեին արած դիտարկումներին, թե ՄՄ անդամակցության որոշումը հետընթաց էր, Շարմազանովն ասաց, որ տարակուսելի կարծիք է, քանի որ իր համար պարզ չէ՝ պատգամավոր Օսկանյանի կարծի՞քն է դա, թե՞ ԲՀԿ պաշտոնական դիրքորոշումը: Նրա խոսքով՝ եթե «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչները նման կարծիք հայտնեին, ապա ընկալելի կլիներ, բայց երբ նման քննադատական ելույթներով հանդես է գալիս մի կուսակցության ներկայացուցիչ, որի առաջնորդը հանդես է գալիս Բելառուսի, ՌԴ-ի հետ սերտ տնտեսական, քաղաքական հարաբերությունների խորացման օգտին, ապա, ըստ նրա, ամենայն հավանականությամբ Օսկանյանը հերթական անգամ վատ դրության մեջ է գցում Գագիկ Ծառուկյանին, ինչպես արեց Վերտուի՝ ատրճանակի պատմության ժամանակ, երբ ողջ ԲՀԿ-ն պնդում էր, թե չի եղել ատրճանակ, իսկ նա միամտաբար ասաց, որ տեսել է ատրճանակ:

Լրագրողի խնդրանքով ՀՀԿ խոսնակն անդրադարձավ նաև «ՉԻ» օրաթերթի լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ ոստիկանական բռնությանն՝ ասելով, որ առհասարակ ցանկացած օրինախախտում, խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն դատապարտելի երևույթ է: «Այս դեպքի մանրամասներին ծանոթ չեմ: Իմ քաղաքական գնահատականը հետևյալն է՝ մենք շատ վատ ենք գնահատում ցանկացած ոտնձգություն և դրա վառ ապացույցը իրականացրած բարեփոխումներն են, որոնց արդյունքում, միջազգային կառույցների զեկույցների համաձայն, մամուլի ազատության առումով ԵՄ որոշ երկրներից՝ Հունաստանից, Բուլղարիայից առաջ ենք անցել: Մենք շարունակելու ենք ժողովրդավարական բարեփոխումները, իրավական գնահատական պատրաստ չեմ տալ, դա համապատասխան մարմինների գործն է»,- նկատեց նա:

Մանրամասներին առաջարկում ենք ավելի ուշ ծանոթանալ տեսանյութի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում