Փետրվարի 17-ին կայացել է «Քաղաքական լիգայի» նախաձեռնության հավաք-հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են լիգայի գործունեության մի շարք սկզբունքներ, ինչպես նաև սահմանվել Հայաստանի քաղաքական օրակարգի կարևոր խնդիրների առաջնահերթությունները:
«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում «Քաղաքական լիգայի» նախաձեռնության անդամ Նարինե Մկրտչյանն ընդգծեց, որ Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային խնդիրը նոր Սահմանադրության ընդունումն է. «Կարծում եմ դրա հասարակական պահանջը և քաղաքական պատվերը վաղուց է առկա: Չմոռանանք, որ հեղափոխության պատճառներից կամ մեխանիզմներից մեկը նոր քաղաքական իրողություններում նոր Սահմանադրության ընդունումն էր: Գործող Սահմանադրությունը լեգիտիմ չէ և ունի մի շարք վտանգներ Հայաստանի համար:
Գործող Սահմանադրությունը չի ապահովում ժողովրդավարական ազատությունները, շատ թույլ է արտահայտված իշխանությունների տարանջատման սկզբունքի պահպանումը, չի ապահովում արդյունավետ կառավարումը, ընտրական համակարգը չի նպաստում քաղաքական դաշտի կայացմանը… Առանց պետականաշինության, առանց քաղաքական համակարգի վերանայման անհնար է կառուցել արդյունավետ աշխատող, մրցունակ պետություն»:
Ն. Մկրտչյանի դիտարկմամբ՝ հին համակարգը ժամանակ առ ժամանակ գլուխ է բարձրացնում…, և երկիրը փակուղու առաջ է:
Մանրամասն՝ տեսանյութում:









































