«Ինչքան շատ մեր երկրի ներսում առողջ գործընթաց տեղի ունենա, այնքան հակառակորդը կսսկվի. ինչպես նկատել ենք՝ թավշյա հեղափոխությունից հետո սահմանին բավական հանգիստ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը:
Նրա խոսքով՝ այս իմաստով Արցախում ներքաղաքական իրավիճակը բավականին խոցելի է, օր առաջ պետք է խնդիրը լուծել, որ նա ամրանա, եթե ոչ՝ հակառակորդը կօգտագործի այս վիճակը. «Ինչպես այստեղ էր ժողովուրդը ատում Սերժ Սարգսյանի ռեժիմը, նույն վիճակն էլ Արցախում է, սակայն մարդիկ սպասում են որևէ առաջնորդող խմբի ձևավորման. չեմ կարծում, որ ժողովուրդը պիտի ինքնաբուխ քայլեր կատարի, միշտ պիտի գտնվեն առաջնորդող ուժեր, որոնք պիտի այդ ամբողջ պրոցեսը տանեն առաջ»:
Ժիրայր Սեֆիլյանի համոզմամբ՝ եկել է նվիրյալների ժամանակը. «Եվ մեզ, որպես ազգ, հնարավորություն է ընձեռված որակական փոփոխություններ կատարելու, և եթե դա մեզ հաջողվի, կարծում եմ, որ այդ դրական փոփոխության քամիները շատ շուտ կհասնեն Երևան, և այստեղ ևս տեղի կունենան արմատական փոփոխություններ»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































