Իռլանդական CityJet ավիաընկերությունը հրաժարվել է ռուսական Sukhoi Superjet 100 (SSJ100) ինքնաթիռներից, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ CityJet –ը «Սուպերջեթ» ինքնաթիռը շահագործող եվրոպական միակ ընկերությունն է։
CityJet-ն ինքնաթիռները շահագործում էր 2016-2017-ից, վարձակալական հիմունքներով: 7 օդանավ գործարկվել է Brussels Airlines ավիաընկերության կազմում: Իռլանդական ընկերությունն ինքնաթիռները վերադարձրել է ռուսական ՎԷԲ բանկին:







































