Twitter միկրոբլոգների ծառայության վենեսուելացի օգտատերերը հայտնել են սոցցանցում բոլոր լուսանկարների ու պատկերների անհասանելիության մասին: Անհասանելի են ինչպես արդեն հարթակ ներբեռնված լուսանկարները, այնպես էլ նոր լուսանկարների ավելացման համակարգը: Այս մասին փոխանցում է Lenta.ru-ն:
Լուսանկարների անջատման մասին առաջին հաղորդագրությունները վենեսուելական թվիթերյան օգտահաշիվներում հայտնվել են գիշերը: «Խնդիր է առաջացել: Twitter-ը ցույց չի տալիս լուսանկարները»,- գրել է օգտատերից մեկը՝ գրառումն ուղեկցելով իր էջի սքրինշոթով:
Լուսանկարների ցուցադրման հետ կապված խնդիրներ այլ երկրների կողմից չեն ստացվել:
Շուտով արդեն օգտատերերը սկսել են հայտնել Վենեսուելայի տարածքում Twitter-ի լիարժեք արգելափակման մասին: Դեպի սոցցանց հասանելիությունն իր բաժանորդների համար սահմանափակել է առնվազն մեկ փրովայդեր՝ CanTV պետական ընկերությունը:
Իշխանության ներկայացուցիչների կողմից սոցցանցի արգելափակման մասին պաշտոնական հավաստումներ չեն ստացվել:









































