Չորեքշաբթի օրը Վենեսուելայի մայրաքաղաքում և խոշոր քաղաքներում տեղի ունեցած անկարգությունները, որոնք սկսվել են ուսանողների ցույցերից հետո, ուղղած էին կառավարության տապալմանը: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Նիկոլաս Մադուրոն համաքաղաքացիներին ուղղված իր հեռուստաուղերձում:
«Հանցագործ բռնությունը տեղի ունեցավ այն բանի համար, որպեսզի Վենեսուելան լցվի արյամբ, իսկ քաղաքական նպատակը կառավարության տապալումն էր»,- ասել է Մադուրոն:
Նրա խոսքերով՝ «ցույցերին մասնակից ֆաշիստները» ծրագրում էին ներխուժել նախագահական նստավայր: Նախագահը նաև ասել է, որ իշխանություններին հայտնի են ցույցերի կազմակերպիչների անունները, և դատախազությունն արդեն նրանց ձերբակալելու օրդեր է տվել:
Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Էնրիկե Կապրիելսը հերքել է տեղեկությունը, թե երկրի աջ ուժերը հեղաշրջում են պատրաստում, և քաղաքական հակամարտության բոլոր կողմերին լուրջ երկխոսության կոչ է արել:
Ընդդիմադիրի կարծիքով՝ տեղի ունեցած դեպքերը իշխանությունների կողմից նախապատրաստված սցենար են հիշեցնում:










































