Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Ագրարային համալսարանի ռեկտորի ռեֆորմներն ու բուհի պատասխանը

Անցյալ տարվա հուլիսի 31-ից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ այս տարվա փետրվարի 6-ին կառավարության որոշմամբ Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը հետհեղափոխական պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում բավական ուշագրավ փոփոխություններ է իրականացրել բուհում։ Մասնավորապես, էականորեն փոփոխել և ուռճացրել է հաստիքացուցակը, նոր հաստիքներ է ավելացրել և որ ամենաուշագրավն է, շեշտակի բարձրացրել է իր աշխատավարձը։

Պարոն Ուռուտյանը իր աշխատավարձը սահմանել է 855.000 ՀՀ դրամ, որն ավելին է, քան ՀՀ ԱԺ պատգամավորինը կամ նախարարների աշխատավարձը: Նախկինում համալսարանի ռեկտորը ստանում էր 554.800 դրամ: Պրոռեկտորների աշխատավարձերը Ուռուտյանը սահմանել է 580.000 դրամ նախկին 363.400 դրամի փոխարեն: «Օպտիմալացման» շրջանակներում ստեղծվել է նոր՝ Ֆինանսական վարչություն և պետի համար սահմանվել 475.000 ՀՀ դրամ աշխատավարձ: Համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում ավելացվել են հաստիքներ, որոնք բաժնի բյուջեն ավելի քան կրկնապատկել են՝ 239.200-ից հասնելով 583.500 դրամի: Համալսարանում ստեղծվել է նոր՝ Մարքեթինգի և զարգացման բաժին, որն ունի մեկ բաժնի վարիչ և մեկ առաջատար մասնագետ՝ 350.000 դրամ աշխատավարձային ֆոնդով։ Արդյունքում վարչական հաստիքացուցակների ընդհանուր ֆոնդը 12 մլն դրամից էապես աճել է՝ հասնելով 21 մլն դրամի:

Նկատենք, սակայն, որ նորանշանակ ռեկտորը այդքան առատաձեռն է միայն իր և իր մտերիմների նկատմամբ, քանի որ վերը նշված աշխատավարձային բարձրացումները շրջանցել են պրոֆեսորադասախոսական կազմին։ Վերջիններիս աշխատավարձերն առհասարակ փոփոխություն չեն կրել։ Սակայն Ուռուտյանը կրճատել է հաստիքների քանակը 58-ով և, ըստ այդմ, նվազեցրել պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձային ֆոնդը շուրջ 18 մլն դրամով: Փոփոխությունների արդյունքում ստացվել է այնպես, որ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր դասախոսը ստանում է 172.500 դրամ աշխատավարձ, իսկ, օրինակ, ռեկտորի գործավարը՝ 190.000 դրամ: Մեր զրուցակիցների խոսքերով՝ սա լավագույնս բնորոշում է բուհի նոր ղեկավարության առաջնահերթությունները:

Նշենք, որ այս թեմային այսօր Ազգային ժողովում անդրադարձավ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցնելով, որ իրենց հովանավորյալը բուհում զբաղված է սեփական աշխատավարձը բարձրացնելով։

Մարուքյանի այս ելույթից հետո Ագրարային համալսարանն արձագանքել է պատգամավորի դիտարկումներին։ «Ազգային ժողովի այսօրվա նիստում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված իր խոսքում անդրադարձ է կատարել Հայաստանի ազգային ագրարային համալսարանին։ Մեր պարտքն ենք համարում արձանագրել, որ խորհրդարանի բարձր ամբիոնից նախարարին ուղղված խոսք ասելու պատեհությունից օգտվելով, պարոն Մարուքյանը, ըստ էության, կամա, թե ակամա, մոլորեցնելու փորձ արեց Ազգային ժողովի իր գործընկերներին և հանրությանը՝ թույլ տալով արտահայտություններ Ագրարային համալսարանում ենթադրյալ կոռուպցիոն երևույթների մասին։

Մարուքյանը նախ նշեց, որ նախարարը Ագրարային համալսարանի ռեկտոր է «նշանակել» իր մտերիմներից մեկին՝ սահմանելով 855 հազար դրամ աշխատավարձ: Ստիպված ենք պատգամավորին հիշեցնել կամ տեղեկացնել, որ համալսարանի ռեկտորին նախարարը չի նշանակում, այլ ընտրում է բուհի հոգաբարձուների խորհուրդը: Երկրորդ, հոգաբարձուների խորհրդի միաձայն քվեարկությամբ համալսարանի ռեկտոր ընտրված Վարդան Ուռուտյանը ԿԳ նախարարի մտերիմը չէ և երբևէ չի եղել: Ինչ վերաբերում է աշխատավարձին, նախ նշված գումարն արտացոլում է ռեկտորի աշխատավարձը՝ ներառյալ հարկերը: Բացի դրանից՝ բարձրացել են ոչ միայն ռեկտորի, այլև համալսարանի ևս 330 հոգու աշխատավարձերը: Ընդ որում, դա արվել է նվազագույն ծախսերով: Մի՞թե իրավաբանության և պատգամավորական աշխատանքի մեջ «թրծված» պարոն Մարուքյանի համար աշխատավարձի բարձրացումը կոռուպցիա է: Ի դեպ, վերոնշյալ գումարը Ագրարային համալսարանի նման հսկա կառույցի ղեկավարի համար, մեղմ ասած, բարձր չէ, մանավանդ՝ համեմատության մեջ դնելով չափերով համարժեք այլ պետական բուհերի ռեկտորների աշխատավարձերի հետ»,- ասված է Ագրարային համալսարանի պատասխանում:

Համալսարանն արձագանքել է նաև նոր ստեղծված բաժիններին ու հաստիքներին։ Ըստ այդ պարզաբանման՝ երկու նորաստեղծ բաժինները՝ Մարքեթինգի և զարգացման բաժինը և Գիտական ծրագրերի համակարգման բաժինը ոչ միայն մեկ աշխատողով բաժիններ չեն, այլև այս պահին էլ ունեն առաջատար մասնագետի մեկական թափուր տեղ: «ՄԶ բաժինը, օրինակ, հասցրել է գործընկերային կապեր հաստատել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ և կրթական ու հետազոտական բնույթի ներդրումային ծրագրերի մի շարք հայտեր ներկայացնել և իրականացման համաձայնություն ձեռք բերել: Արդեն 80 հազար ԱՄՆ դոլարի չափով համաձայնություն ունենք լսարանների կահավորման և համակարգչային տեխնիկա ձեռք բերելու նպատակով: Ի դեպ, բաժնի պետի ամսական աշխատավարձը կազմում է 200 հազար դրամ՝ ներառյալ հարկերը»։

Ինչ վերաբերում է դասախոսների աշխատավարձերին, ապա բուհից էլ են հաստատել, որ աշխատավարձերը չեն բարձրացել։ «Դասախոսների աշխատավարձերը թեև անվանական առումով առայժմ չեն բարձրացել, սակայն դա արվել է անուղղակի կերպով՝ աշխատավարձի նույն չափի պահպանմամբ նվազեցնելով դասախոսի լսարանային ծանրաբեռնվածությունը: Մինչև սեպտեմբեր էականորեն բարձրանալու են նաև պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը, և դա նույնպես կառուցվածքային բարեփոխումների կարևոր արդյունքներից մեկը կլինի: Այժմ վերանայվում են կրթական ծրագրերը․սա ենթադրում է առարկայական ցանկի արդիականացում և, այո՝, նաև հնացած առարկաների՝ ուսումնական պլանից դուրս թողնելը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում