Ուրբաթ Ժնևում կշարունակվեն միջսիրիական բանակցությունները, սակայն դրանք կանցկացվեն առանձին ձևաչափով՝ հայտնել է Ազգային կոալիցիայի գլխավոր քարտուղար Բադր Ջամուսը:
«Մենք խորհրդակցություններ կանցկացնենք ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի հետ, սակայն յուրաքանչյուր պատվիրակություն նրա հետ կխոսի առանձին»,- հայտարարել է Ջամուսն Ազգային կոալիցիայի և ԱՄՆ փոխպետքարտուղար Ուենդի Շերմանի հետ հանդիպման արդյունքներով: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
Հինգշաբթի Ժնևում կայացել են ՌԴ-ԱՄՆ-ՄԱԿ ձևաչափով խորհրդակցություններ, որոնց մասնակցել են քաղաքական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ուենդի Շերմանը, ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովն ու Լախդար Բրահիմին:










































