Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Թեժ ավարտ. կառավարության ծրագիրն ընդունվեց ուշագրավ տողատակով

Կառավարության ծրագրի քննարկմանը վարչապետի եզրափակիչ ելույթը փաստացի ստացվեց կոշտ հակադարձում «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, քննարկման ընթացքում խմբակցության պատգամավորների հնչեցրած ընդդիմախոսությանը: Ծրագրի քննարկման և ընդդիմախոսության, ընդդիմախոսությանը հակադարձումների բովանդակային որակի հարցը մենք դիտարկել ենք ավելի վաղ, թերևս կլինեն այլ առիթներ: Սրանից դուրս, սակայն, խորհրդարանում ուրվագծվեց՝ ինչի մասին էլ դիտարկել ենք ավելի վաղ, և վարչապետի եզրափակիչ ելույթով փաստացի ամրագրվեց առաջիկա ներքաղաքական զարգացումների, խորհրդանշական աշխատանքի և քաղաքական ուղեգծի որոշակի հուն և ուժերի հարաբերակցություն, որտեղ բավականին կոշտ հռետորաբանությամբ հիմնական դիմակայության գծում դիրքավորվեցին «Իմ քայլը» խմբակցությունն ու «Լուսավոր Հայաստանը»:

Կառավարության ծրագրի քննարկումը ծավալվեց այդ շրջանակում և ստացվեց մի իրավիճակ, երբ երրորդ՝ ԲՀԿ խմբակցությունը որոշակիորեն հայտնվեց այս դիմակայության լուսանցքում: Այս դասավորությունն ինքնին հետաքրքիր է ընդհանրապես արտահերթ ընտրությունից հետո, կամ դրան նախորդող ժամանակահատվածից սկսած «դիսկուրսում»՝ կապված հեղափոխական իրավիճակից քաղաքական մրցակցության տրանսֆորմացիայի խնդրի, այդ համատեքստում էլ Հայաստանում նոր իշխանությանը հակակշռող ընդդիմության ձևավորման հետ:

Այդ իմաստով, կառավարության ծրագրի քննարկումը գործնականում իր հակառակ կողմում ունեցավ այդ գիծը, այդ զարգացումը և դրան էլ ավելի մեծ թափ հաղորդեց վարչապետն իր եզրափակիչ ելույթում: Իսկ այստեղ շարժառիթները թելադրվում են նաև արտախորհրդարանական իրականությամբ, որովհետև խորհրդարանում օպտիմալ քաղաքական մրցակցության ձևաչափ չգտնվելու պարագայում այդ ձևաչափերը կպարտադրվեն՝ բնականորեն, արդեն արտախորհրդարանական ձևաչափերում, որտեղ դրանք ձևավորելու և առաջ մղելու շահառուների շրջանակը բավական հայտնի է: Այստեղ Գերագույն գլխավոր հրամանատարը կամ առնվազն գերակա գլխավոր հրամանատարը երկրորդ նախագահն է՝ իր քաղաքական չթաքցվող հավակնություններով և ձևավորվող լայն և բազմազան ճակատով: Միաժամանակ արտախորհրդարանական դաշտում շարունակում է բաց մնալ «Սասնա ծռեր» կուսակցության դիրքավորման հարցը, զուգահեռ ՊՊԾ գնդի գրավման դատական պրոցեսին, որը իր բնույթով բավականին փակուղային է ներքաղաքական ազդեցության իմաստով: Հատկանշական է, որ արտախորհրդարանական դաշտի հենց այդ լայն ճակատով դեռևս խորհրդարանի ընտրությունից առաջ անցնում էր հայտնի գիծը խորհրդարանի՝ դեռևս չձևավորված խորհրդարանի ժամանակավոր լինելու մասին, ինչը տարբեր կերպ շարունակվում է մինչ այսօր: Խորհրդարանն ի վիճակի՞ է քաղաքական գործընթացի և բովանդակության տեսանկյունից հակազդել արտախորհրդարանական դաշտում ձևավորվող այդ ճնշմանը: Կառավարության գործունեության ծրագրի քաղաքական տողատակում, անկասկած, հենց այդ խնդիրն է, որ իր մասնակի լուծումը ստացավ, թեև, անկասկած, այդ հանգամանքն ունի որակական և բովանդակային բյուրեղացման լուրջ անհրաժեշտություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում