Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մոսկվայից պատասխանում են ԱՄՆ-ին՝ «ՀՀ-ին իր հայրենակիցներին օգնելու համար քննադատելը լկտիություն է»

ԱՄՆ Պետքարտուղարությունը բավական կոշտ է արձագանքել Հայաստանի կողմից Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու փաստին։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը «Առաջին լրատվական»-ի խնդրանքով պարզաբանել է պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ՝ նշելով, որ թեև Միացյալ Նահանգները հասկանում է Սիրիայի մարդասիրական ճգնաժամին արձագանքելու՝ այլ պետությունների ցանկությունը, այդուհանդերձ, նա չի պաշտպանում ո՛չ համագործակցությունը Սիրիայի կառավարական զորքերի հետ, լինի դա քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության առաքելություն, ո՛չ էլ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը Սիրիայում։

«Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները: Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության: Մենք նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը այս առաքելության նպատակով: Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի և վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից», – նշված է մեզ ուղարկված պատասխանի մեջ։

 ՀՀ ՊՆ-ի պարզաբանումը

Հիշեցնենք, որ նախորդ ուրբաթ՝ փետրվարի 8-ին, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ նույն օրը հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող մասնագետներից բաղկացած հայկական խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ Հալեպ քաղաք։

Հայ մասնագետները, ըստ պաշտոնական պարզաբանման, ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն Հալեպի` բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում: Մեր երկերի կողմից Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2017 թվականի № 2393 և 2018 թվականի № 2401 բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը։

Տոնոյանը չի բացառում ՀՀ-ի ռազմական ներգրավումը

Հարցին լրագրողների խնդրանքով անդրադարձել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ մարդասիրական օգնություն ուղարկելու բոլոր հիմքերը նշվել էին։

«Պաշտոնական լրահոսում նշվել է, որ եղել է գրավոր խնդրանք Սիրիայի դե ֆակտո իշխանություններից։ Եվ Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան»,- ասել է նախարարը։

Ավելին, նա չի բացառել նույնիսկ հայ զինվորականների հնարավոր մասնակցությունը Սիրիայի մարտական գործողություններին․ «Կարող եմ ևս մեկ բան նշել՝ ի հավելումն, որ եթե լինեն այդպիսի հանգամանքներ, եթե անհրաժեշտություն լինի նաև ռազմական գործողություններին մասնակցել՝ Հայաստանի Հանրապետությունը անպայման կանի դա ևս օրենքի տառին համապատասխան։ Իհարկե, միևնույն ժամանակ կաշխատենք համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ»։

Վարչապետը հերքում է

Ավելի ուշ, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, հերքեց Պաշտպանության նախարարի այս հայտարարությունը՝ Ազգային ժողովի պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան ասելով, որ Հայաստանը ծրագրեր չունի Սիրիայում ռազմական գործողություններին ներգրավվելու։

«Սիրիա մենք ուղարկել ենք հումանիտար առաքելություն: Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի պատասխանին, պետք է պարզել, թե ինչ հարց է հնչել և ինչի համատեքստում է նա նման մեկնաբանոււթյուն արել: Մենք նման պլաններ չունենք»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանի ժեստը Պուտինին և դրա ռիսկերը

Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելության հետ կապված ամենաառանցքային հանգամանքներից մեկը քաղաքական տեսանկյունից, իհարկե, ռուսական գործոնն է, համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Անկախ Սիրիայում հայ համայնքի առկայությունից՝ Հայաստանն ամեն դեպքում մարդասիրական առաքելություն է իրականացնում ռուսական քաղաքականության շրջանակներում։ ՀՀ ՊՆ-ի հայտարարության մեջ էլ նշվում է, որ Սիրիա հայ մասնագետների տեղափոխման և ապահովման խնդիրներն իրականացվում են Ռուսաստանի աջակցությամբ։ Իրականում խնդիրն ունի շատ լուրջ քաղաքական երանգներ և շատ փորձագետների, նաև քաղաքական ուժերի կողմից գնահատվում է իբրևէ ռիսկային քայլ։ Այս հարցն իրականում շատ վաղուց է քննարկվում հայկական մամուլում, քաղաքական դաշտում։ Ռուսաստանն ակտիվորեն ներգրավվել է Սիրիայի ռազմական գործողություններին 2015 թ․ սեպտեմբերից և հետագա տարիներին բազմիցս փորձել է ռազմական գործողություններին մասնակից դարձնել նաև ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներին՝ ներառյալ Հայաստանը։ Միջազգայնագետ Վիգեն Չետերյանը մի առիթով «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ փորձելով իր դաշնակիցներին ներգրավել սիրիական հակամարտությանը՝ Ռուսաստանը փորձում է ստեղծել Սիրիայում ռուսական ռազմական գործողությունների միջազգային աջակցության պատրանք: Դրանից հետո էլ եղել են հայտարարություններ, որ Հայաստանը Սերբիայի հետ միասին ականազերծման աշխատանքներին է մասնակցելու Սիրիայում։ Բայց նախորդ վարչակազմը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շատ լավ հասկանալով դրա քաղաքական ռիսկերը, ամեն կերպ փորձում էր խուսանավել և խուսափել անգամ մարդասիրական առաքելությանը Սիրիայում մասնակցելուց։

2018 թ․ ապրիլից հետո, երբ Հայաստանում փոխվեց իշխանությունը և քաղաքական իրավիճակը, առաջացան խնդիրներ նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Ներքաղաքական անկայունության, իշխանության եկած հեղափոխական թիմի և նախկին ռեժիմի ուժերի միջև կատաղի պայքարի, Նիկոլ Փաշինյանի դեռևս ոչ լիարժեք, խախուտ իշխանության ու Հայաստանի նոր ղեկավարության հանդեպ Մոսկվայի անվստահության պայմաններում Կրեմլի հետ հարաբերությունները կարգավորելու ու Ռուսաստանի նախագահի վստահությունը շահելու խնդիր կար։ Հայ-ռուսական հարաբերությունները ներքաղաքական պայքարում դարձել էին կարևորագույն գործոն։ Թե՛ Փաշինյանը և թե՛ «հակահեղափոխական» ճամբարի ներկայացուցիչները և հատկապես Մարտի 1-ի գործով թիվ մեկ մեղադրյալ, Պուտինի վաղեմի ընկեր Ռոբերտ Քոչարյանը փորձում էին ցույց տալ, որ իրենք վայելում են Կրեմլի աջակցությունն ու հովանավորությունը։ Երկրորդ նախագահը գրեթե ամենօրյա ռեժիմով հարցազրույցներ էր տալիս և պատմում իր ու ՌԴ նախագահ Պուտինի բարեկամության, նրա հետ «քիմիայի» մասին։ Իսկ վարչապետ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարում էր, թե «հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են»։ Սիրիայում հայ-ռուսական համագործակցության հարցը թերևս այս համատեքստում է պետք դիտարկել, քանի որ Պուտինի հետ հենց այդ՝ սեպտեմբերի 8-ին կայացած հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը Սիրիայում հումանիտար ծրագիր են իրականացնելու։ Ըստ երևույթին, սա իր հավատարմությունը Պուտինին ցույց տալու ինչ-որ քայլ էր Փաշինյանի կողմից։ Այս տեսանկյունից քիչ հավանական է, որ Ռուսաստանի նախագահը, իր աջակցությունից բացի, հավելյալ քաղաքական «բոնուսներ» խոստացած լինի Փաշինյանին՝ Սիրիայի առաքելությանը միանալու համար։

https://cdn2.img.armeniasputnik.am/images/466/44/4664477.jpg

Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, ոչ թե ԱՄՆ-ի

Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը այլ տեսանկյունից է նայում հարցին՝ ասելով, որ Հայաստանի այս քայլի մեջ զարմանալի ոչինչ չկա, որովհետև Հայաստանն ի վերջո Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է, ոչ թե Միացյալ Նահանգների։ Ընդ որում, փորձագետը նկատի ունի Հայաստանի ոչ միայն մարդասիրական առաքելությունը Սիրիայում, այլև հնարավոր ռազմական ներգրավվածությունը։ Իսկ արված քայլն, իհարկե, քաղաքական է, քանի որ ցանկացած ռազմական դաշինք, Խրամչիխինի խոսքերով, առաջին հերթին քաղաքական է, հետո նոր ռազմական։

«Կարծում եմ՝ Հայաստանը միանգամայն տրամաբանական է գործում։ Հայաստանի ռազմական դաշնակիցն, այնուամենայնիվ, Ռուսաստանն է, ոչ թե Միացյալ Նահանգները, և եթե մի բան պատահի՝ Հայաստանին պաշտպանելու է Ռուսաստանը, ոչ թե Միացյալ Նահանգները։ Ուստի Սիրիայում Ռուսաստանի ռազմական ջանքերին մասնակցելը միանգամայն տրամաբանական է, առավել ևս որ դա օգտակար կլինի հայկական բանակի համար։ Էլ չեմ խոսում այն մասին, որ Սիրիայում կա հայկական համայնք։ Դրան գումարած՝ իսլամական արմատականների դեմ պայքարը օգտակար կլինի նաև Հայաստանի համար։ Անշուշտ, սա ամբողջությամբ քաղաքական քայլ է։ Ցանկացած ռազմական դաշինք առաջին հերթին քաղաքական է, հետո նոր ռազմական, որովհետև, հիշեցնեմ, պատերազմը քաղաքականության շարունակությունն է։ Բնականաբար, սա քաղաքական քայլ է։ Չեմ հասկանում, թե ինչո՞վ է դա վատ», – «Առաջին լրատվական»-ի հետ նշեց Խրամչիխինը։

Մեր արձագանքին, որ դա վատ է այն առումով, որ կարող է ազդել Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների վրա, ռազմական փորձագետը պատասխանեց՝ կրկնելով իր այն միտքը, թե եթե մի բան պատահի՝ Հայաստանին պաշտպանելու է ոչ թե Միացյալ Նահանգները, այլ Ռուսաստանը։

https://armtimes.com/static/article/12/80/52/128052.jpg

Սա ստանդարտ ամերիկյան դիրքորոշում է

Ո՛չ Խրամչիխինը, ո՛չ էլ ռուսաստանցի մեկ այլ փորձագետ՝ «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, հեղինակավոր միջազգայնագետ, քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը, զարմանալի չեն համարում Միացյալ Նահանգների արձագանքը Հայաստանի ներգրավմանը Սիրիայում իրականացվող մարդասիրական առաքելությանը։

«Իսկ ի՞նչն է այստեղ զարմանալի։ Սա ստանդարտ ամերիկյան դիրքորոշում է։ Զարմանալի կլիներ, եթե նրանք այլ կերպ պատասխանեին», – ասաց Ալեքսանդր Խրամչիխինը։

«Հայաստանին քննադատելը լկտիություն է ԱՄՆ-ի կողմից»

Ֆյոդոր Լուկյանովն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ սա Միացյալ Նահանգների հայտնի պաշտոնական դիրքորոշումն է, և այլ արձագանք պետք էլ չէր ակնկալել։ Սակայն մեր զրուցակիցը չի կարծում, որ Հայաստանի ներգրավումը Սիրիայում իրականացվող մարդասիրական գործողություններին քաղաքական հետևանքներ կունենա Հայաստանի համար։

«Այն, որ նման արձագանքն անսպասելի էր, զարմանալի է, քանի որ ամերիկյան դիրքորոշումը հայտնի է։ Ավելին, Կոնգրեսում պարբերաբար քննարկվում է պատժամիջոցների կիրառումը բոլոր այն երկրների, ուժերի նկատմամբ, որոնք կհամագործակցեն Դամասկոսի հետ։ Եվ դրա մեջ մտնում են նաև նմանատիպ առաքելությունները։ Իսկ ընդհանրապես, չգիտեմ․․․ Եթե Վաշինգտոնի կարծիքն այդքան կարևոր է Հայաստանի համար, ապա ավելի լավ է չանել դա։ Բայց որքան ես եմ հասկանում՝ Հայաստանի հումանիտար օգնությունը նույնիսկ կապված չէ Ռուսաստանի հետ, այլ կապված է այն հանգամանքի հետ, որ Սիրիայում դեռևս բավական մեծ թվով հայեր են ապրում, և իր հայրենակիցներին հումանիտար օգնություն ցուցաբերող երկրին քննադատելը, ես կասեի, լկտիություն է ԱՄՆ-ի կողմից», – նշեց Լուկյանովը։

Ռուսաստանը չունի՞ Հայաստանի աջակցության կարիքը

Ուշագրավ է, որ Կրեմլի հետ բավական սերտ հարաբերություններ ունեցող քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի թեկուզ խորհրդանշական աջակցությունը Սիրիայում մեծ կարևորություն ունի Ռուսաստանի համար։

«Չեմ կարծում, թե դա այդքան կարևոր է Ռուսաստանի համար։ Ռուսաստանն այնտեղ բոլորովին այլ մասշտաբների գործերով է զբաղվում, և իմիջիայլոց, ինքը Միացյալ Նահանգները շատ լավ փոխգործակցում է այնտեղ Ռուսաստանի հետ։ Ինչ թե արդյո՞ք սա գիտակցված քայլ էր Երևանի կողմից՝ ցույց տալու իր հավատարմությունը Մոսկվային, ես դժվարանում եմ ասել, որովհետև այդ հումանիտար օգնությունն, ինչպես նշեցի, ուղղված է Սիրիայի հայ բնակչությանը», – մեկնաբանեց Լուկյանովը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում