Պոռնոգրաֆիան կախվածություն չի առաջացնում` վստահ են մեքսիկացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Current Sexual Health Reports գիտական ամսագրում:
Նրանք նման եզրահանգման են եկել այն տվյալների վերլուծության արդյունքում, որոնք ստացվել են 49 հետազոտությունների ընթացքում, և որոնց հիման վրա գրվել են համապատասխան հոդվածներ:
Գիտնականները կարծում են, որ «կախվածություն պոռնոգրաֆիայից» տերմինը կոռեկտ չէ և ավելի շուտ հիշեցնում է որոշակի խարան, որը ոչ մի կապ չունի բժշկության հետ:
Միևնույն ժամանակ հետազոտողները կարծում են, որ անհրաժեշտ է հրաժարվել տվյալ տերմինի օգտագործումից և կախվածության յուրաքանչյուր դեպք ուսումնասիրել առանձին:









































