Մի շարք արաբական և քրդական ԶԼՄ-ներ հաղորդել են, որ Սիրիայում և Իրաքում կառավարական զորքերի դեմ մարտնչող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը շրջանառության մեջ է դրել Ուսամա բեն Լադենի պատկերով թղթադրամ:
Kurdpress-ի փոխանցմամբ՝ գրոհայիններն ամենայն հավանականությամբ սկսել են սեփական արժույթն օգտագործել իրենց վերահսկողության տակ գտնվող սիրիական և իրաքյան տարածքներում:
Հաղորդվում է, որ արժույթը կոչվում է իսլամական ֆունտ և պատկանում է «Իրաքի իսլամական պետության»-ը, թղթադրամի ներքևում կան ստորագրություններ, որոնք ենթադրաբար պատկանում են պետության ղեկավարին և ֆինանսների նախարարին:
Նշվում է, որ փետրվարի սկզբին իրաքցի սունի շեյխ Ահմեդ Աբու Ռիշան, որը աշխարհազորային ջոկատ է կազմակերպել Իրաքում իսլամիստ գրոհայինների դեմ պայքարելու համար, հայտարարել էր, որ խմբավորման գրոհայինները մտադիր են շրջանառության մեջ դնել սեփական արժույթը:








































