Այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ-ում շարունակվում է Կառավարության ծրագրի նախագծի քննարկումը: Պատգամավորները շարունակում են հարցեր ուղղել կառավարության ծրագիրը ներկայացրած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Տնտեսությունը արտացոլվում է թվերի միջոցով»,- վարչապետին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ կառավարության ծրագիրը հագեցած չէ թվերով և թիրախներով:
Պատգամավորին հետաքրքրում է՝ այս տարվա 7,8 տոկոս արտահանման աճը զգալի ա՞ճ է համարվում այս ծրագրի տեսանկյունից, և ո՞րն է գնահատման չափորոշիչը:
«Ենթադրենք, 2-3 տարի անց դուք, որպես կառավարության ծրագրի պատասխանատու, ուզում եք գնահատել կառավարության աշխատանքը, ծրագրի որ գրվածն է, որ պետք է տեղի չունենա, և դուք հասկանաք, որ ծրագիրը կարծես վտանգված է, և կառավարությունը չի կատարում այն՝ ո՞ր դրույթով, ո՞ր հոդվածով»,- հարցրեց Մանե Թանդիլյանը:
Պատգամավորը վարչապետի պատասխանին արձագանքեց. «Նվազ աճը դուք համարում եք առաջընթաց. ինչպե՞ս եք որոշելու՝ արդյոք ծրագիրն իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































