32-ամյա հոլիվուդյան դերասանուհի Նատալի Պորտմանին լուսանկարել են Իսրայելում, որտեղ նա աշխատում է իր ռեժիսորական դեբյուտի վրա՝ գրում է viva.ua-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Նատալին որոշել է զբաղվել հրեա Ամոս Օզի «Պատմություն սիրո ու խավարի մասին» ստեղծագործության էկրանավորմամբ:
Դերասանուհին այնքան է տարվել ռեժիսորական աշխատանքով, որ իրեն լրիվ անտեսել է. գեղեցկուհին, որ հանրությանը մշտապես ներկայացել է անթերի փայլուն մաշկով, այս անգամ բավականին հեռու է եղել կատարյալից:














































