Վենեսուելայի Ազգային ժողովի անդամ Կառլոս Պապարոնին չորեքշաբթի հայտարարել է, որ անցած տարի Կենտրոնական բանկը 73 տոննա ոսկի է վաճառել երկրի պահուստներից, գրում է ZN.ua-ն։
«Նա ասել է, որ ոսկին վաճառել են ԱՄԷ-ին և Թուրքիային»,-ասվում է հաղորդագրությունում։
Մեկ այլ պատգամավոր հավելել է, որ առաջիկայում Ազգային ժողովի ֆինանսների և տնտեսական զարգացման հանձնաժողովը հրապարակավ կբացահայտի ընկերությունները, որոնք ԿԲ-ի միջոցով գնում են վենեսուելացիների ոսկին։
«Մենք հիշեցնում ենք՝ դա նշանակում է, որ նրանք գործարքներ են կնքում ապօրինի կառավարության հետ, որը կողոպտում է երկիրը՝ տառապանքի ու սովի հանգեցնելով։ Մենք կշարունակենք ճնշում գործադրել, որպեսզի պաշտպանենք վենեսուելացիների ակտիվները»,-ասել է Պապարոնին։
Այդ ոսկու արժեքը շուրջ 2․5 մլրդ դոլար է գնահատվում։









































