Ֆրանսիան ծրագրում է մինչև 2021թ.-ը սեփական հիպերձայնային զենք ստեղծել, գրում է National Interest ամերիկյան պարբերականը:
V-MaX կոչվող նախագծի աշխատանքներն արդեն մեկնարկել են: Նշվում է, որ հիպերձայնային հրթիռը կարող է զարգացնել գրեթե 6000 կմ/ժ արագություն:
Ըստ պարբերականի, նման հրթիռի առաջին գործարկումը սպասվում է 2021-ի վերջին:
Ինչպես նշել է The Straits Times-ը, Ֆրանսիան վերջիններից մեկն էր, որ միացավ հիպերձայնային զենքի նախագծման աշխատանքներին, որտեղ առաջատարի դիրքերը կիսում են Ռուսաստանն ու Չինաստանը:
Ֆրանսիան կարող է դառնալ առաջին եվրոպական պետությունը, որը կստեղծի սեփական հիպերձայնային զենքը, գրում է NI-ն: Այնուամենայնիվ, Փարիզի ջանքերը, ըստ երևույթին, ուղղված են ռազմավարական միջուկային զենքի մշակմանը:









































