ՀՀ վարչապետը մերժել է 2013 թ-ի նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին ներում շնորհելու դիմումը: Այս մասին նա Վարդան Սեդրակյանը գրել է իր Facebook-յան էջում:
«ՀՀ Վարչապետը մերժեց իմ դիմումը։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան: Եվ ինչով ես դու տարբերվում Սերժիկից», – ասված է Վարդան Սեդրակյանի գրառման մեջ:
Էպոսագետ Վարդան Սեդրակյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի գործով:









































