Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կառավարության գյուղական տարածքների զարգացման ծրագրերի միջազգային կապերի մասնագետ Ալեքսանդր Քալանթարյանը ներկայացրեց «Գյուղական կարողությունների ստեծում» ծրագիրը, որը վերաբերում է ծիրանագործության խթանմանը։ Ծրագիրը, որն իրականացվում է տարբեր բանկերի միջոցով, ընդհանուր առմամբ նախատեսում է 52 մլն դոլար ներդրում։ Դա ուղղվում է ինչպես այգիների ստեղծմանն ու զարգացմանը, այնպես էլ ենթակառուցվածքներին։
Ա. Քալանթայանի խոսքով՝ այն այժմ իրականացվում է երեք մարզերում՝ վայոց Ձորի, Արագածոտնի և Տավուշի մարզերում։








































