Saturday, 04 07 2026
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

85-ամյա տատիկը կարծում է, որ ընտրություն կատարելու ճիշտ ժամանակն է (տեսանյութ)

Արտաշատ քաղաքի Օգոստոսյան 23 փողոցում տեղակայված «Արտաշատ» հյուրանոց-հանրակացարանը վթարային է, ուր որ է կփլվի. աստիճանները կիսախարխուլ են, պատերը՝ քանդված, ջուր, գազ, լոգարան էլ շենքում բացակայում են:

Շենքը վաղուց սեփականատեր ունի: Ըստ տեղում շրջանառվող լուրերի՝ այն պատկանում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ով բնակիչներին ժամանակ է տվել մինչև գարուն: Արտաշատի քաղաքապետարանը բնակիչներին առաջարկել է մանկապարտեզի տարածքում սենյակներ առանձնացնել, սարքել և տեղավորվել, սակայն բնակիչներն այդ սենյակներն առանձնացնելու հնարավորություն չունեն: Ասում են՝ երբ կգան շենքը պայթեցնելու, թող մեզ էլ հետը պայթեցնեն, այլապես «բոմժ» ենք դառնալու:

85-ամյա Մարուսյա Ստեփանյանը երբեք չի ամուսնացել, ընտանիք չունի, իսկ քույրն ու եղբայրը ժամանակ առ ժամանակ Վայքից ու Երևանից գալիս են նրան տեսակցելու: Ապրում է թոշակով և նպաստով: Արդեն տասնինը տարի է՝ ապրում է հյուրանոցի խարխլված ու գորշ սենյակում, որտեղ ոչ լոգարան կա, ոչ էլ ջուր: Մեր այցելության ժամանակ հանեց գլխարկը, հարդարեց մազերը ու հավելեց, որ վերջին անգամ ամռանն է լողացել, քանի որ ջուր չկա, լողանալու հնարավորություն` նույնպես: «Ամռանն եմ լողացել վերջին անգամ, ջուրը դրել եմ արևին բերել եմ լողացել, ոչ աման մեկը նայի ձեռքերիս տակը, ուսերիս… փտած են, երեկ շորը թրջեցի սառը ջրով մաքրեցի…»,- ասաց նա:

Չնայած քայլել չի կարողանում, բայց մի կերպ գնում է ցայտաղբյուրից շշերով ջուր բերում, որ ծարավը հագեցնի: Նպաստն ու թոշակն էլ ուշացրել են երկու ամսով, ինչի արդյունքում տատիկը խանութից պարտքեր է արել, սպասում է տան, որ պարտքերը մարի: Հարցին` ինչպե՞ս ապրեցիք այս երկու ցուրտ ամիսներին, Մարուսյա տատիկը ասաց. «Ապրեցի էլի, չլիներ տենց ապրելը: Այնպես եմ ապրում, որ շունն էլ չի ապրի», այնուհետև հավելեց, որ 8000 դրամ ծախսած էլեկտրաէներգիայի գումարն է մուծել դեկտեմբեր ամսին. «Այնքան ցուրտ էր, որ մեռա գնացի»:

Երեխաներ չունի, ընտանիք՝ նույնպես: Երիտասարդ տարիներին միաժամանակ մեկ օրում չորս տեղ է աշխատել: «Մեղվի պես աշխատել եմ չորս տեղ, օղակավար եմ եղել, կով եմ կթել, ոչխար եմ կթել, շատ եմ աշխատել, մեդալ ստացել 75-ին սոցմրցույթի հաղթող եմ ճանաչվել, ես տուն մնալը չեմ իմացել ինչ բան ա…»,-ասաց տատիկը՝ մատնացույց անելով պատից կախված մեդալը:

Ամանորը Մարուսյա տատիկն անցկացրել է մենակ, ինչ կարողացել է, այն էլ դրել է սեղանին, համեստորեն լռեց, թե ինչ է ունեցել: Մսի համն էլ մոռացել է. «Միսն ինչ է, չենք ուտում, հավ էլի մեկ-մեկ»:

Նրա խոսքով՝ կյանքն իմաստ կունենար, եթե լավ ապրեր, բայց էս դեպքում կյանքը ոչ մի բանի պետք չէ: «Եղել է, որ առանց լույս էլ եմ մնացել, ստիպված մտել եմ անկողին»,- ասաց տատը:

Իսկ հարցին՝ ինչո՞ւ չի ամուսնացել, Մարուսյա տատը զարմացած ասաց՝ բա աշխատանքը ո՞վ աներ:

Նա խոստովանեց, որ իր կյանքում որևէ տղամարդ չի եղել, հիմա ձեռքերով գլխին է տալիս, թե ինչ սխալ քայլ է արել չամուսնանալով: «Ինչքան էլ մեծ լինեն, պետք է ամուսնանան, որ իմանան կյանքը ինչ է, ինչքան էլ մեծ լինեմ, կուզեմ ամուսնանալ: Ջահել ժամանակ ուզողներ ունեի, բայց այս գիտակցությունը չունեի, կոլխոզի աշխատանքը ինչպե՞ս թողնեի գնայի ամուսնանայի»,- ասաց նա՝ անկեղծանալով, որ երբ մեծացավ և արդեն ամուսնանալու ժամանակ ուներ, թեկնածուներ չհայտնվեցին, թեև մեկին սիրել է, բայց եղբայրն ու մայրը առարկել են՝ ասելով, թե «պլանքյաշ ա»:

«Իմ կյանքը մե վեպ ա, մեր Սովետական Հայաստանն է, նստի ես ասեմ, դու գրի»… Ամուսնանալու հույսն էլ դեռ չի կորցրել, ասում է. «Իսկական վախտն ա»…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում