Մաֆիոզ խմբավորումների անդամների ձերբակալության գործողությունների շրջանակներում Իտալիայում և ԱՄՆ-ում անցկացվել են միաժամանակյա «ռեյդեր»՝ գրում է bbc.co.uk-ը:
Դրանց արդյունքում երկու երկրներում ձերբակալվել է 20 մարդ: Իտալիայում ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել «Նդրանգետա» խոշոր հանցախմբի անդամների:
Նյու Յորքում ձերբակալվել է «Գամբինո» կլանի հետ կապեր ունեցող խմբավորում:
Ինչպես հայտնում են Իտալիայի և ԱՄՆ-ի իշխանությունները, ձերբակալություններն իրականացվել են փողերի լվացման և թմրանյութերի առևտրի դեմ պայքարի շրջանակներում:









































