Հոլիվուդյան դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը չհասցրեց հանդես գալ «Քաղցած խաղերի» ավարտի վերջին երկխոսության մեջ, և ֆիլմի հեղինակները որոշել են նրան դուրս չբերել ֆիլմից, այլ դերասանի կերպարը վերստեղծել համակագչային գրաֆիկայի միջոցով, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով արտասահմանյան ԶԼՄ-ներին:
Մասնավորապես, Fox-ում անանուն աղբյուրը պնդում է, որ խոսքը մի քանի երկխոսության մասին է, որոնցում տեսախցիկը կարող է կենտրոնանալ Հոֆմանի հերոսի զրուցակցի վրա, հետևաբար, նրա կերպարը մեծ մանրամասներ չի պահանջում:
Հիշեցնենք, որ դերասանը մահացել է փետրվարի 2-ին՝ 46 տարեկանում, հերոինի օգտագործման հետևանքով: Նրա մահից հետո կինոստուդիայի ներկայացուցիչները հայտարարեցին, որ «Քաղցած խաղերին» ոչինչ չի սպառնում, քանի որ Հոֆմանը հասցրել է նկարահանվել դրվագների մեծ մասում:
Առաջին մասը հանդիսատեսին կներկայացվի 2014-ի նոյեմբերին:







































