Լիվերպուլում էքսկավատորի վարորդը փլուզել է հյուրանոցի սպասասրահը՝ տեղեկացնում է The Sun-ը։
Տղամարդը նստել է տեխնիկայի խցիկում, բարձրացել աստիճաններով, էքսկավատորի շերեփով ջարդել ապակե դռները, ներս մտել մեքենայով և սկսել ներսից քանդել շինությունը։
Ականատեսների խոսքով՝ պատճառը աշխատանքի դիմաց չվարձատրվելն է։ Նշվում է, որ տղամարդուն չեն վճարել մոտ 600 եվրո։







































