Առկա որոշ խնդիրներ լուծելու համար միայն սեփական շահերը պաշտպանելը բավարար չէ, պետք է նաև նախաձեռնող լինել: Արցախյան հիմնահարցին անդրադառնալով՝ ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, փոխանցում է Ermenihaber-ը:
Անթալիայում ուսանողների հետ հանդիպման ժամանակ Չավուշօղլուն խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Կովկասում իրավիճակի մասին:
«Գոյություն ունեցող որոշ խնդրիների կարգավորման համար անհրաժեշտ է նախաձեռնող լինել: Միայն սեփական շահերը պաշտպանելը բավարար չէ: Քանի դեռ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կայունություն Կովկասում և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում: 2019-ին այս հարցերում ավելի հետևողական ենք լինելու»,-ասել է նա՝ խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին:
Չավուշօղլուն նաև հայկական «սև քարոզչության» մեջ է մեղադրել:







































