ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան ասաց, թե ինչը իրեն դրդեց, որպեսզի օրերս առաջին անգամ ելույթ ունենար ԱԺ ամբիոնից: Նա, հիշեցնենք, իր ելույթում պատասխանել էր Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:
«Միշտ էլ որևէիցե մեկը չի կասկածել Ծառուկյանի ասենք թե մտքի կամ ելույթի, տեսակետի ոլորտից, որևիցե մեկը չի կասկածել, չէ՞: Համապատասխան մենք քննարկել ենք խմբակցությունում, ով պետք է ելույթ ունենա, ասել են դուք ունեցեք»,- նշեց Ծառուկյանը:







































