Monday, 22 06 2026
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ

Նոր Մարտի 1-ի վտանգ միշտ կա, եթե մահակն ու «ժուչոկը» մեկ մարդու ձեռքում են

«Երկրում պառլամենտական վերահսկողության բացակայությունը, ավտորիտար ռեժիմի հաստատումն էին դարձել պատճառ, որ ուժային կառույցները մարտի 1-ին օգտագործվեցին իբրև մահակ ներքին քաղաքական գործընթացների համար»,- իր ելույթում այսօր հայտարարել է Պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Պետք է նկատել, որ Քոչարյանի դիրքորոշումը համարժեք է, մանավանդ որ նա անհրաժեշտություն է համարում, որպեսզի ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դառնան նախարարություններ։ Ի դեպ, այս հարցում հանձնաժողովի նախագահի թեկնածուն ըստ էության կրկնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնական թեզը ու հակառակը՝ նրան առաջադրած «Իմ քայլը» խմբակցությունը կարծես մտադիր չէ գոնե այս փուլում հրաժարվել սուպերվարչապետական համակարգից։

Թերևս արժե մի փոքր հետ գնալ ու հիշել, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանը միտումնավոր իջեցրեց ոստիկանության ու ԱԱԾ-ի ինստիտուցիոնալ մակարդակը՝ այդպիսով «ջրելով» այն իրավիճակը, որը գոյություն ուներ Հոկտեմբերի 27-ից հետո։ Բացի դրանից՝ երկրորդ նախագահը այդպիսով ուժային կառույցների ողնաշարը դուրս դրեց խորհրդարանական վերահսկողությունից՝ իր անձնակենտրոն իշխանությունը դարձնելով ամբողջական։ Նույն ավանդույթները շարունակեց Սերժ Սարգսյանը՝ անգամ այն բանից հետո, երբ 2015-ին իբրև թե Հայաստանը մոտեցնում էր եվրոպական չափանիշներին՝ սահմանադրական փոփոխություններով ներդնելով խորհրդարանական համակարգը։

Անցած խորհրդարանում անձնակենտրոն իշխանության միտումների դեմ հետևողականորեն պայքարում էր «Ելք» խմբակցությունը ու թվում էր՝ թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի առաջին քայլերից մեկը պետք է դառնար սուպերվարչապետական մոդելից հրաժարվելը։ Սակայն եթե կառավարության առաջարկած կառուցվածքային բարեփոխումների նախագծում ոստիկանությունն ու ԱԱԾ-ն մնում են վարչապետին ենթակա կառույցներ, ապա ոչ մի ռեֆորմ էլ տեղի չի ունենում, և Հայաստանում ինստիտուցիոնալ մակարդակում շարունակում է գործել ավտորիտար ռեժիմ ու միշտ առկա Մարտի 1-ի կրկնության ռիսկ։

Չի կարելի ավտորիտարիզմի վերացման հույսը դնել միայն իշխանության կամ նրա առաջին դեմքի «բարության» վրա, որովհետև բարությունը, ի վերջո, քաղաքական կատեգորիա չէ ու որևէ երաշխիք չկա, որ գործող իշխանությունը միշտ «բարի» կլինի, կամ՝ առավել ևս, որևէ մեկը չի կարող երաշխավորել հաջորդ իշխանության «բարությունը»։

Խորհրդարանական համակարգում ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չեն կարող գործել ԱԺ վերահսկողությունից դուրս, հակառակ պարագայում չափազանց մեծ է իշխանության ուժային ռեսուրսը չարաշահելու ռիսկը։ Ի դեպ, այդպիսի բան արդեն եղել է, երբ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մեկտեղեց քաղաքական ու վարչական ռեսուրսները և հանրահավաքային հարթակից հանձնարարություններ տվեց ԱԱԾ տնօրենին ու ոստիկանության պետին։ Նման վարքագիծն աղերս չունի ժողովրդավարության հետ, ու եթե ինստիտուցիոնալ մակարդակում չլուծվի ոստիկանության ու ԱԱԾ-ի կարգավիճակի ու խորհրդարանին վերահսկելի լինելու հարցը, ապա Հայաստանում ժողովրդավարությունն ամենևին էլ անշրջելի չէ։ Հետհեղափոխական առաջին ընտրությունների լեգիտիմությունը վկայակոչելն առնվազն լուրջ չէ, որովհետև այս ընտրությունների պարագայում իշխանության ռեսուրսը նրա բարձր վարկանիշն էր։ Տարիներ անց կարող է այդպես չլինել, ու բարձր վարկանիշ չունեցող իշխանությունը կարող է «հիշել» ուժային կառույցների մասին ու դարձյալ ամեն ինչ կպտտվի հետ՝ խորտակելով նաև դեռ չկայացած ընտրական համակարգը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում