Հունաստանի վարչապետ Ալեքսանդր Ցիպրասի կառավարությունը Հունաստանի խորհրդարանում վստահության քվե է ստացել, փոխանցում է DW-ն:
Քվերակության արդյունքում, որը հունվարի 16-ի երեկոյան կայացել է Աթենքում, Ցիպրասին աջակցություն է հայտնել 151 պատգամավոր, ներառյալ՝ իր գլխավորած ՍԻՐԻԶԱ կուսակցությունից 145 օրենսդիր և մի քանի անկախ խորհրդարանական: Դեմ են քվեարկել 148-ը:
Ցիպրասն իր կառավարությանը վստահելու հարցը դրել է հունվարի 13-ին՝ այն բանից հետո, երբ երկրի պաշտպանության նախարար Փանոս Կամենոսը հայտարարել է հրաժարականի, ինչպես նաև իր՝ «Անկախ հույներ» կուսակցության՝ կառավարական կոալիցիայի կազմից դուրս գալու մասին: Նա դեմ է եղել Մակեդոնիայի անվանափոխաությանը երկրի համաձայնությանը:







































