Friday, 05 06 2026
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է

Հնդկական իրերը 20 անգամ ավելի թանկ են Հայաստանում. մեղավորը բարձր մաքսերն են (տեսանյութ)

Ի տարբերություն նախկին չորս տարիների ընթացքում Հայաստանում անցկացվող հնդկական տոնավաճառների, որոնց մասնակցել է 70-80 հոգի, այս ագամ հնդկական ցուցահանդես-վաճառքին մասնակցելու համար միայն 10 հնդիկ առևտրական է ժամանել Հայաստան։ Ավելին՝ ցուցահանդեսին, որ բացվել է հունիսի 24-ին և տևելու է մինչև հուլիսի 3-ը, նոր հագուստ, զարդեր ու այլ հնդկական ապրանքներ չեն բերվել, միայն վաճառվում է նախորդ տոնավաճառում չվաճառված ապրանքը։ Այս պասիվության պատճառը ոչ թե հնդկական իրերի նկատմամբ հետաքրքրության անկումն է, այլ մաքսային բարձր հարկերը։

Մենք այսօր այցելեցինք տոնավաճառ և փորձեցինք ճշտել՝ գո՞հ են, արդյոք, հնդիկ առևտրականները հայկական հյուրընկալությունից, և եթե ոչ, ապա ո՞րն է նրանց խնդիրը Հայաստանում։ Պարզվեց, որ Հայաստանում հնդիկ առևտրականների աշխատանքի միակ խոչընդոտը սահմանին գանձվող բարձր մաքսերն են։ Մեզ հետ զրույցում հնդիկ առևտրականներից մեկը, ով երկար տարիներ հնդկական հագուստներ է վաճառել Եվրոպայում, ասաց, որ Հայաստանում նույնքան բարձր են մաքսերը, որքան եվրոպական երկրներում։

«Մենք իրերը շատ էժան ենք գնում արտադրողից, սակայն շատ ծախսեր ենք անում, որտեղ գերակշիռ մասը կազմում է մաքսը։ Արդյունքում՝ մոտ 20 անգամ ավելի թանկ ենք միևնույն ապրանքը վաճառում այստեղ»,- ասում է վաճառականը։

Այդուհանդերձ, հնդիկները Հայաստանն ու իր բնակիչներին շատ են սիրում։ Ցուցահանդեսի կազմակերպչի օգնական Շարմա Ռաջին մեզ հետ զրույցում ասաց. «Առևտուրը այստեղ լավ է։ Մենք չենք կարող պահանջել այլ մաքսեր, սա ձեր երկրի համակարգն է, որը ձեր կառավարությունն է որոշում։ Մենք կա՛մ պետք է հարմարվենք այդ հարկերին, կա՛մ չգանք։ Դա մեր իրավասությունն է` որոշել։ Ուղղակի ինչքան բարձր է հարկը, այնքան ավելի թանկ կվաճառենք մեր ապրանքը»։

Հնդիկ առևտրականները մեզ հայտնեցին նաև, որ այժմ ցուցահանդեսի կազմակերպիչները բանակցություններ են վարում մաքսերը նվազեցնելու հարցով, և հույս ունեն, որ այդ բանակցությունների դրական ելք ունենալու դեպքում կվերադառնան նոյեմբերին ավելի մեծ ու նոր տեսականի ունեցող ցուցահանդեսով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում