Այսօր՝ 2019 թվականի հունվարի 14-ին, մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Այն վարում է ԱԺ ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը:
ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվել է «Իմ քայլը» դաշինքից Արարատ Միրզոյանը, որին դիմելով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հնչեցրեց իր հարցերը, որոնցից մեկն առնչվում էր ավտորիտարիզմին հենքը հանդիսացող սուպերվարչապետական համակարգին. «Պատրա՞ստ եք սուպերվարչապետական համակարգը փոխելուն միտված քայլեր անելու և երկիրը գցելու իրապես խորհրդարանական կառավարման հունի մեջ»:
Մարուքյանին հետաքրքրում էր նաև, թե որպես ԱԺ ապագա նախագահ՝ Արարատ Միրզոյանը կհետևի՞ պատգամավորների անհարգելի բացակայություններին:
Մանրամասները՝ տեսանյութում:









































