Բոլիվիայի իշխանությունները ահաբեկիչ Չեզարե Բատիստիին Իտալիա են արտահանձնել, որին իտալական իշխանությունները ցմահ ազատազրկման են դատապարտել: Ահաբեկիչը ձերբակալվել է հունվարի 13-ին, Սանտա Կրուս քաղաքում:
«Ինքնաթիռը, որում Չեզարե Բատիստին է, հենց նոր Իտալիա ուղևորվեց: Ես հպարտանում եմ և հուզված եմ,-Twitter-ի իր էջում գրել է Իտալիայի ՆԳ նախարար Մատեո Սալվինին: Նախարարը նաև հրապարակել է ինքնաթիռում ահաբեկչի լուսանկարը:
Բատիստին «Զինված պրոլետարիատները՝ կոմունիզմի համար» ձախակողմյան ծայրահեղական կազմակերպության առաջնորդն է եղել: Նրան ցմահ ազատազրկման են դատապարտել 1977–1979-ին՝ չորս քաղաքական սպանության համար:
Aereo con #CesareBattisti decollato adesso direzione Italia: sono orgoglioso e commosso! pic.twitter.com/lWWWZkubsl
— Matteo Salvini (@matteosalvinimi) January 13, 2019







































