Հունվարի 6-ին Քեմբրիջի դքսուհին Նորֆոլկ քաղաքի իր տանը հարազատների և ընկերների հետ իր 37-ամյակն էր նշում:
Ինչպես պարզաբանում է International Business Times-ը, նույն օրը, Վիլյամն ու Քեյթը Ելիզաբեթ II-ի հետ ներկա էին եկեղեցական ծառայությանը: Սասեքսի դուքսն ու դքսուհին այնտեղ էլ ներկա չէին:
Երեք օր անց, ըստ թերթի, Միդլթոնը նշում է իր ծննդյան օրը երկրորդ անգամ, բայց արդեն նեղ ընտանեկան շրջանում:
ԶԼՄ-ների տվյալներով, դքսուհիները բարդ հարաբերությունների մեջ են: Դրանք ավելի են սրվել 2017-ի Սուրբծննդյան տոներից հետո: Արքայազն Հարրիի կինը վիրավորվել է Քեմբրիջի դքսուհու խոսքերից:

Վերջին Սուրբծննդյան տոնին զույգերը նորից միասին էին: Մարքլը և Միդլթոնը կարծես մտերիմ էին թվում: Այնուամենայնիվ, ժեստերի լեզվի մասնագետ Ջուդի Ջեյմսը նշեց, որ դա միայն թվում է:
Դեկտեմբերի 28-ին «Daily Mail»-ը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը ցնցված է Սասեքսի դքսուհու ծախսերից: Փորձագետները հաշվարկել են նորաձև հագուստի արժեքը և եկել եզրակացության, որ տարվա ընթացքում Մարքլը 1 մլն ֆունտ է ծախսել զգեստապահարանի վրա: Նրան հաճախ օրինակ են բերում Քեյթ Միդլթոնին, որը բավական համեստ է, նույնիսկ երբեմն զանգվածային շուկայից ձեռք բերված հագուստ է կրում:
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը անցյալ տարի մայիսի 19-ին ամուսնացան: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Սբ Գևորգի «Վինձոր» ամրոցի մատուռում: Հոկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ զույգը սպասում է իրենց առաջնեկին։







































