Սիրիայի դեմոկրատական ուժերի արաբ-քրդական ջոկատների մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Սիրիայում ձերբակալվել է ԻՊ խմբավորման չորս անձինք։ Նրանցից երկուսը Ռուսաստանի քաղաքացիություն ունեն՝ Մոհամմեդ Ջավադ Խանը եւ Իսմաթ Աթաեւը: Մյուս երկուսը Թուրքիայից եւ Աֆղանստանից են:
Զեկույցում նշվում է, որ զինյալները Ռաքքա քաղաքում ահաբեկչական հարձակումներ են նախապատրաստել եւ դրա համար ստեղծել են ահաբեկչական բջիջներ:
Այժմ Սիրիայի դեմոկրատական ուժերիը Հադրի քաղաքում հակաահաբեկչական գործողություն է իրականացնում, որի ընթացքում կոալիցիայի ինքնաթիռը, քրդական զորքերին օժանդակելու համար, պարբերաբար հրթիռներ է արձակում: Սիրիական ԶԼՄ-ները հաղորդել են, որ այդ հարձակումների ժամանակ հաճախ խաղաղ քաղաքացիներ են զոհվում:











































