«Առաջին լրատվական»-ի «Մամուլի հետ սուրճ» հաղորդման այսօրվա հյուրն է lragir.am կայքի լրագրող Մուշեղ Ղահրիյանը:
Անդրադառնալով ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի Ստեփանակերտում անցկացված ցույցի՝ մեր զրուցակիցն ասաց. «Բնականաբար, Քոչարյանը կօգտագործի գործիքների ողջ սպեկտորը՝ հասնելու իր առջև դրված թե՛ իրավական, թե՛ քաղաքական նպատակներին: Ուստի չեմ կարծում, թե անսպասելի էին Ստեփանակերտում, Երևանում կամ Մոսկվայում տեղի ունեցած ցույցերը»:
Այնուամենայնիվ, նա չի կարծում, թե այս գործողությունները կարող են սեպ խրել Արցախ-Հայաստան հարաբերություններում. «Նրանք Քոչարյանի կողմնակիցներն են և ոչ թե Հայաստան-Արցախ խնդիր է»:
Ամբողջությամբ՝ տեսանյութում:









































