Արևմտյան Շպիցբերգեն կղզում բանկի կողոպուտի մեղադրանքով ձերբակալվել է ՌԴ քաղաքացի: Այս մասին հայտնել է կղզիների նորվեգացի նահանգապետի մամուլի ծառայությունը:
Տեղի իշխանությունների տեղեկատվությամբ՝ դեկտեմբերի 21-ի առավոտյան Ռուսաստանի 29-ամյա քաղաքացին, որը գտնվում էր կղզում որպես զբոսաշրջիկ, Sparebank 1-ի մասնաճյուղից առևանգել է 70.000 նորվեգական կրոն (մոտ 8 հազար դոլար)
Նա օգտագործել է Մաուզեր հրացան, որը վարձույթով վերցրել է նույն քաղաքում: Շուտով ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, իսկ առևանգված գումարը վերադարձրել բանկին:
Svalbardposten-ի տվյալներով՝ դեպքի ժամանակ բանկի մասնաճյուղում եղել է երեք աշխատակից: Ազդանշանային համակարգն աշխատել է 10.40-ին, և 20 րոպե անց հանցագործն արդեն ձերբակալվել է:







































