Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Գործակալության տվյալներով՝ առաջնորդները մտքեր են փոխանակել Երուսաղեմում դեսպանությունների տեղափոխման հարցով տարբեր երկրների քայլերի մասին:
Ինչպես նշվում է, Էրդողանը և Աբասը մասնավորապես պայմանավորվել են կանխել սխալ քայլերը, որոնք կարող են խոչընդոտել պաղեստինյան հարցի լուծմանը:










































