Ճապոնիայի գործող կայսրը կավարտի իր ուղին երկրի վրա որպես այդպիսին, քանի որ հաջորդ տարի ծրագրված է պաշտոնից նրա հրաժարականի արարողությունը, իսկ մինչ այդ նա հնարավորություն ունի նշելու իր ծննդյան տարեդարձը կայսեր կարգավիճակում: Լրանում է նրա 85 տարին:

Աշխարհում միակ գործող կայսր Ակիհիտոն գահ է բարձրացել 1989թ. հունվարի 7-ին՝ իր հոր մահից հետո: Այդ օրից Ճապոնիայում սկսվել է ազգային թվականության նոր փուլը (որը համապատասխանում է կայսերական կառավարման ժամանակաշրջանին)՝ Հեյսեյ:

Մամուլում առաջին տեղեկատվությունը, որ Ակիհիտոն որոշել է հրաժարական տալ, հայտնվել է 2016թ. հուլիսին: Այն արագորել հերքվել է Ճապոնիայի կայսերական պալատի վարչության կողմից, սակայն օգոստոսի 8-ին կայսրը հայտարարել է, որ ամեն ինչ հենց այդպես է: 2018թ. մարտի 6-ին Ճապոնիայի կառավարությունը հաստատել է 2019-ի ապրիլի 30-ին Ճապոնիայի կայսեր հրաժարականի արարողության անցկացման մասին հատուկ հրամանը:










































