The Beatles լեգենդար խմբի նախկին մասնակից Փոլ Մակքարթնին who Cares երգի մոտիվներով տեսահոլովակ է թողարկել։
Հոլովակի հերոսուհուն կերպավորել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Էմա Սթոունը։

Սյուժեի համաձայն՝ Մակքարթնին հիպնոսի տարօրինակ բժշկի դեր է տանում։ Նրա մոտ ընդունելության է գալիս Էմա Սթոունը։
Հիպնոսի սեանսի ժամանակ կինը ընկնում է սև-սպիտակ աշխարհ, որտեղ նա փրկվում է մնջախաղի կատարողներից։ Տրանսից դուրս գալուց հետո նա հայտնաբերում է, որ գտնվում է մենակ դատարկ սենյակում։
![]()









































