Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Օգոստոս-նոյեմբերին տնտեսական աճի տեմպը գահավիժում է. ստվերը մի փոքր ավելացել է. Բագրատյան

Օգոստոս-նոյեմբերին տնտեսական աճի տեմպը գահավիժում է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«ԱՎԾ-ն հրապարակել է ՀՀ 2018-ի հունվար-նոյեմբերի սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական թվերը։ Ըստ այդմ տնտեսական աճը կազմել է 5.7%։ Օգոստոս-նոյեմբերին տնտեսական աճի տեմպը գահավիժում է։

Հիշեցնենք, որ 2017-ին տնտեսական աճը կազմել է 7.5%, իսկ 2018-ի առաջին 4 ամիսներին (այսինքն՝ մինչեւ հեղափոխությունը)՝ 9.7%։

Վատացել է նաեւ տնտեսության կառուցվածքը։ Շատ արագորեն բարձրանում է ծառայությունների ոլորտը (աճ՝ 18.4%) ու հատկապես խաղերի, լոտոների, կազինոների եւ այլն տեսակարար կշիռը։ Վարչապետի ու կառավարության անդամների (պաշտոնակատարների) ասածները առայժմ իրականությանը չեն համապատասխանում՝ իննովացիոն տնտեսության արտառոց աճ գոյություն չունի։

Տնտեսության ոչ բարենպաստ կառուցվածքային փոփոխությունների պատճառով բյուջեի եկամուտների ադեկվատ աճ չի գրանցվել։ 2018-ի հունվար հոկտեմբերին պետական բյուջեի եկամուտները կազմել են 1067 մլրդ դրամ (2017-ին՝ 994)։ Սակայն երբ 994-ը բազմապատկում ենք 1.06-ով (տնտեսական աճը) եւ գնաճով (2.7%), ապա պետական բյուջեի եկամուտները պետք է կազմեին՝ 994×1.06×1.027=1082 մլրդ դրամ։ 15 մլրդ բացակայում է։ Արդյունքում հարկեր/ՀՆԱ ցուցանիշն անկում է ապրել։

Այսինքը` ստվերը մի փոքր ավելացել է։ Ոչ մի էական հաջողության չի եղել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում բյուջեի համալրման գործում։ Այլ եկամուտները (57 մլրդ դրամ) միայն 8 մլրդ-ով են ավել եղել 2017-ի համապատասխան ցուցանիշից (49 մլրդ դրամ)։

Քանի որ կոռուպցիայի դեմ պայքարից փողերը ենթադրաբար այստեղ են հաշվեգրվում, ապա արդյունքը չնչին է։ Ավելին, այս հյուրանոցների կամ փողերի նվիրատվությունները պետությանը ապօրինի են։ Վաղ թե ուշ իշխանություն է փոխվելու եւ այս մարդիկ իրենց ունեցվածքը հետ են ուզելու։

Միեւնույն ժամանակ իր գործունեության ընթացքում այս կառավարությունն արդեն նոր կոռուպցիա է հասցրել գեներացնել։ Օրինակ, կուտակայինի աննախադեպ ընդլայնումից հետո, երբ միջոցները վերցնում են 45 տարով եւ ներդնում 10 տարով։ Խնդիր է դարձել մարդկանց վարկերի տույժերից ազատելը։

Մի կողմ թողնենք այս խիստ կասկածելի որոշումը։ Էլ ավելի կասկածելի է դրա իրագործումը ԿԲ եւ առեւտրային բանկերի կողմից։ Պետական հատվածի աշխատավարձերը գնաճից ավելի ցածր տեմպով են աճել։ Արտաքին առեւտրի համեմատաբար աշխուժացումը, ցավոք սրտի, նորից ներմուծման հաշվին է եղել։ Բացի այդ, այս ոլորտում ԱՎԾ-ն թվերը տրամադրում է ընթացիկ գներով եւ հասկանալի չէ իրական աճ կա թե՝ ոչ։

Եվ այսպես, վիճակը վատ է. 2019-ի առաջիկա ամիսներին էլ ավելի է վատանալու։ Ինչո՞ւ։ Որովհետեւ ներդրումներ են պետք։ Իսկ դրա համար գոնե ԿԲ-ն չպետք է կայունացնի դրամի կուրսը եւ գնաճը երկիր մտնող ֆինանսական որոշ հոսքերի հաշվին։ Փոխարենը կառավարությունը պետական սեկտորի աշխատողներին է փորձում կրճատել։

Թվում է թե սա պետք է ողջունել։ Մանավանդ իմ կողմից, քանզի կրճատումից հետո էլ պետական կառավարման հատվածում աշխատողների թիվը 2 անգամ մեծ է լինելու, քան սրանից 25 տարի առաջ էր։ Բայց հարցն այն է, որ կրճատելով ոչինչ չի լուծվում։ Եթե ազատված միջոցներն ավելի անարդյունավետ են օգտագործվելու (այսօրվա դրությամբ լուրջ ծրագրեր չեմ տեսնում, վկան Իմ քայլի շատ անհաջող էկլեկտիկ նախընտրական ծրագիրն է), ավելի լավ է ոչինչ էլ չկրճատել։ Չէ որ կրճատելով աշխատողներին մենք կրճատում ենք համախառը սպառումը եւ էլ ավելի իջեցնում ՀՆԱ աճի տեմպը»:

https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/2056225154434992

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում