Փորձագետներն ուսումնասիրել են 2018-ի նորաձև հավաքածուների ցուցադրությունները և կազմել ամենատարօրինակ իրերի ցանկը: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Վարկանիշային աղյուսակի առաջին շարքում են մուգ կանաչ բիկինի զգեստը և բրիտանական առցանց ռեթեյլեր PrettyLittleThing-ի ջինսե սթրինգները: Դրանց են հաջորդում ամերիկյան Carmar Denim ապրանքանիշի «առավելագույնս պատառոտված ջինսերը»: Չորրորդ հորիզոնականում Crocs-ի վարդագույն բարձրակրունկ ռետինե կոշիկներն են, որոնց հեղինակը Balenciaga նորաձևության տունն է:
Տարօրինակ իրերի ցանկի հինգերորդ տեղում իտալական Unravel Project ապրանքանիշի ջինսե գոտին է: Բացի այդ, աչքի են ընկնում նաև բաց կապույտ The Ragged Pries-ի ջինսե տաբատները, որոնք մերկացնում են հետույքը: Իսկ Gucci-ի լողազգեստով արգելված է լողավազանում լողալ:
Ցանկում են հայտնվել նաև Cie ապրանքանիշի շրջված ջինսե կիսատաբատները, Balenciaga-ի մարզաշապիկ-վերնաշապիկը և Wild Thang-ի քուղերով բաց կապույտ ջինսե տաբատը:










































