Ճապոնիայի դատախազությունը կրկին ձերբակալել է Nissan-ի նախկին ղեկավար Կարլոս Գոնին, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ Գոնը ձերբակալվել է ծանրացուցիչ հանգամանքների պարագայում վստահությունը խախտելու համար: Նա կարող է կալանքի տակ մնալ ևս 10 օր:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Տոկիոյի դատարանն ուժի մեջ է թողել Գոնի կալանքը չերկարաձգելու որոշումը:
Կարլոս Գոնը ձերբակալվել է նոյեմբերի 19-ին՝ եկամուտները թաքցնելու կասկածանքով:








































