ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր:
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:









































